Այսօր պարի միջազգային օրն է. այս տարի այն նվիրված է պարի թերապիային

14:27 • 29.04.12

Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է, որը նվիրված է պարի բոլոր ոճերին:  Պարի միջազգային օրը նշվում է1982 թ.-ից՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, բարեփոխիչ և բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810): Նա պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»։

1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի աշխարհում պարի օրը ունենում է որոշակի խորհուրդ, այս տարի այն նվիրված է պարի թերապիային:

Եվրոպայում ապրիլի 29-ը նշվում է պետական մակարդակով, իսկ Հայաստանում` ոչ այդքան: Թեև արդեն 7-րդ տարին է` Հայաստանում կնշեն Պարի միջազգային օրը, բայց միայն այս տարի տոնի շրջանակներում Մշակույթի նախարարությունը կազմակերպել է մարզերի պարուսույց մանկավարժների վերապատրաստման դասընթացներ, որը տևելու է մայիսի 1-4-ը: