Մաշտոցի այգում կարմիբերետավորները 7 ակտիվիստ են բերման ենթարկել (տեսանյութեր)
Քիչ առաջ Մաշտոցի այգում ոստիկանների և ակտիվիստների միջը բախումների արդյունքում Ոստիկանության կարմիրբերետավոր աշխատակիցները բերման են ենթարկել 6 ակտիվիստի և ապամոնտաժող բրիգադի մեկ անդամի, ինչը այգում մեր իրարանցում է առաջացրել։
Բերման ենթարկվածնն են ակտիվիստներ Գոռ Հակոբյանը, Վահրամ Սողոմոնյանը, Եղյա Ներսիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Կարեն Հարությունյանը, Արաման Յարալյանը և ապամոնտաժող բրիգադից Արմեն Հովհաննիսյանը։
Երևանի փոխոստկանապետ Ռոբերտ Մելքոնյանին Tert.am–ին չբարզաբանեց, թե ինչ հիմունքներով են ակտիվիստներին բերման ենթարկում՝ խորհուրդ տալով դիմել Ոստիկանության մամուլի ծառայություն։
Ակտիվիստներն այժմ հավաքվում են, որպեսզի գնան Ոստիկանության Կենտրոն բաժանմունք, որտեղ ենթադրվում է, որ տարել են ակտիվիստներին։









