Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մահմուդ Ահմադինեժադի հետ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Թեհրանում հանդիպել է Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Ինչպես տեղեկացնում է իրանական «Մեհր» գործակալությունը, Ահմադինեժադը հիշեցրել է երկու երկրների պատմական հարաբերությունների մասին և կարևորել է նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցը:
«Հայաստանի անկախացումից հետո անցած 20 տարիների ընթացքում մեր երկրները բարեկամական հարաբերությունների մեջ են եղել և եկել է ժամանակը` հարաբերություններն ավելի ընդլայնելու առևտրի, տնտեսության և այլ ոլորտներում»,- ասել է նա:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցն Իրան սկսվել էր այսօր և կշարունակվի նաև վաղը:









