Նիգերիայի համալսարանում ռումբ է պայթել. 15 զոհ
Նիգերիայի Կանո քաղաքի համալսարաններից մեկում ռումբ է պայթել, որի արդյունքում զոհվել է առնվազն 15 մարդ: Այս մասին հայտում է Interfax-ը:
Ըստ գործակալության՝ զոհերը, հավանաբար, ուսանողներ են, ովքեր հաճախում էին քրիստոնաեկան կիրակնորյա դպրոց՝ համալսարանի դասախոսությունների դահլիճներից մեկում:
Պայթյունից բացի համալսարանի շենքում լսվել են նաև կրակոցի ձայներ:
Դեռևս ոչ մի արմատական խմբավորում ստանձնել համալսարանի պայթյունի պատասխանատվությունը, սակայն իշխանությունները կասկածում են, որ պայթյունների հեղինակը «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումն է, որի անվանումը թարգմանվում է որպես «Արևմտյան կրթությունը մեղք է»:









