Շվեյցարիայում ինքնաթիռի կործանման հետևանքով 6 մարդ է զոհվել

00:16 • 29.04.12

Շվեյցարիայում արևմուտքում փոքր ինքնաթիռ է աղետի ենթարկվել: Ինքնաթիռում գտնվող բոլոր 6 ուղևորները զոհվել են, հաղորդում է France-Presse գործակալությունը` հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:


Շաբաթ օրը, ապրիլի 28-ին, տեղի ժամանակով ժամը մոտ 15:00-ին Ինքնաթիռը ընկել է Ֆիրբուրգ քաղաքի մոտակայքի դաշտում:


Զոհվածների անձը դեռևս պարզված չէ: Շվեյցարիայի իրավապահները դեպքի կապակցությամբ հետաքննություն են սկսել: