Սեքս սկանդալի պատճառով ավստրալացի պատգամավորը հեռացվել է կուսակցությունից

16:00 • 29.04.12

Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդը Լեյբորիստական կուսակցությունից հեռացրել է երկրի պառլամենտի անդամ Քլեյգ Թոմսոնին, ում կասկածվում են մարմնավաճառուհիների ծառայություններից օգտվելու մեջ, այս մասին հայտնում է Lenta.ru կայքը:

Ներկայումս Ավստրալիայի իրավապահներն ստուգում են այն տեղեկությունները, որոնց համաձայն, սեռական ծառայությունների դիմաց Թոմսոնը ենթադրաբար վճարում է իր ենթականերից մեկի բանկային քարտի միջոցով:

Բացի այդ, պատգամավորին մեղադրում են նույն քարտից ռեստորաններում հաշիվ փակելու մեջ:

Պատգամավորը հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ քանի դեռ նրա մեղքը ապացուցած չէ, նրա նկատմամբ չեն կարող կիրառել ոչ մի պատժամիջոց: