ՀՅԴ–ն ամենաիսկական և ամենակարգին ընդդիմությունն է. Աղվան Վարդանյան

16:07 • 30.04.12

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը համոզված է, որ հասարակությունն այսօր հրաշալի գիտակցում է, որ ՀՅԴ–ն ամենաիսկական ընդդիմությունն է։
«Հայ հեղափոխական դաշնակցությունն ամենաիսկական և ամենակարգին ընդդիմությունն է»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարդանյանը։


«Փորձում են տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունը միայն այն ուժն է, որ գիշեր-ցերեկ փողոցներից դուրս չի գալիս, ամեն ինչ անում է, որ միայն ինքը գա իշխանության և երկիրը տանում է ցնցումների ու դժվար վիճակի առաջ կանգնեցնում: Դա ընդդիմություն չէ, դա ուրիշ բան է»,- ասաց նա:


Հարցին, թե գիշեր-ցերեկ փողոցներից դուրս չեկող ընդդիմություն ասելով, արդյո՞ք, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսին» նկատի ունի, Աղվան Վարդանյանն ասաց, որ անշուշտ, նաև այդ ուժին նկատի ունի, հաշվի առնելով այն, ինչ ՀԱԿ-ն արել է 2008-ից հետո։


«Այսօրվա մասին չեմ կարող ասել, թե ի՞նչ են մտածում, հիմա ես զբաղված եմ դաշնակցության գործերով»,- եզրափակեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը: