6-ամյա ամերիկացին ապշեցնում է դաշնակահարի իր ունակությամբ (տեսանյութ)
ԱՄՆ-ի Ուեսթփորթ քաղաքի բնակիչ 6-ամյա Իթըն Ուոլմարքը, ով տառապում է աուտիզմով, իր երաժշտական ունակություններով զարմացրել է հազարավոր մարդկանց, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
YouTube-ում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքրիկը կատարում Բիլի Ջոելի ստեղծագործությունը:
Հավելենք, որ տեսանյութը համացանցում դիտվել է ավելի քան կես միլիոն անգամ:









