«Ազդակ բացառիկ».Լույս է տեսել Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված հոդվածների ժողովածու
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի համատեղ պատրաստած «Ազդակ բացառիկ» հոդվածների ժողովածուն՝ նվիրված Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին:
«Ազդակ բացառիկ»-ում տեղ են գտել նաև ՀՑԹԻ գիտաշխատողներ, պետական գիտությունների թեկնածուներ՝ Սուրեն Մանուկյանի «Հայոց ցեղասպանությունը ռուս զինվորի աչքերով», Արամ Միրզոյանի՝ «Ֆրիտյոֆ Նանսենի գործունեությունը հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձելու ուղղությամբ», Թեհմինե Մարդոյանի «Զմյուռնիայի տարագիրների զանգվածային վերաբնակեցումը Հունաստանում»:
Ժողովածուի մեջ ներառված են նաև, Նարինե Մարգարյանի «Հայ տարագիրների ինտեգրումը Սիրիայի սոցիալ-տնտեսական կյանքում Հայոց ցեղասպանությունից հետո (1915-1925թթ.)», Գևորգ Վարդանյանի «Օսմանյան տիրապետության դեմ հայ-հունական համագործակցության փորձերը» և ՀՑԹԻ հայցորդ Հասմիկ Գրիգորյանի «Մշակութային մոդելները որպես ամբոխի վարքի կազմակերպման ազդակներ Հայոց ցեղասպանության համատեքստում» հոդվածները:










