Ադրբեջանը երեք հայ զինծառայողի է ազատ արձակել
Ադրբեջանը 3 հայ զինծառայողի է ազատ արձակել, որոնք գերի էին վերցվել մի քանի տարի առաջ: Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում կատարելով ՀՀ ԶՈՒ գենշտաբի ներկայացուցիչ Սամվել Ասատրյանին:
Ասատրյանը հաղորդել է, որ նախորդ շաբաթավերջին քաղաքացիները փոխանցվել են 3-րդ կողմին:
Կարեն Հարությունյանը, Օհան Հարությունյանը և Գևորգ Թովմասյանը գերի են ընկել 2009-2010թթ.: Կարենը ծառայել է ՀՀ բանակում, իսկ Օհանն ու Գևորգը՝ Լեռնային Ղարաբաղի բանակում:
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության տվյալներով հայկական կողմի մոտ է պահվում մեկ ադրբեջանցի զինծառայող` Ախունդաձե Մամեդբագիր Տալիբօղլին, իսկ ադրբեջանական կողմում հայազգի ընտանիք է գերի պահվում:









