Իրանում ռումբ է պայթել. կան զոհեր
Իրանի Սուսանգերդ քաղաքում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը: Զոհերը եղել են մասնավոր մի ընկերության աշխատակիցներ, որոնք զբաղվում էին ռումբերի վնասազերծմամբ:
1980թ.-ին իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ, իրաքյան զորքը 3 օր շրջափակման մեջ է պահել Սուսանգերդը: Սակայն իրանական բանակն անցել է հակահարձակման ու ազատագրել քաղաքը:
Իրանա-իրաքյան պատերազմը տևել է ութ տարի` Իրանի ու Իրաքի միջև ռազմավարական տեսանկյունից կարևոր համարվող նեղուցի ու Շաթ-էլ-Արաբ գետի համար:









