Հնդկաստանում 250 ուղևորով լաստանավ է խորտակվել
Հնդկաստանի հյուսիս-արևելքում` Ասամ նահանգի Բրահմապուտրա գետում, այսօր լաստանավ է խորտակվել, որը 250 ուղևոր էր տեղափոխում, հայտնում է Hurriyet-ը: Հնդկական ԶԼՄ-ների տվյալներով, սակայն, ուղևորների թիվը գերազանցել է 350-ը:
Ամեն դեպքում, խորտակված նավից ապահով ափ է հասել մոտ 50 ուղևոր: Մնացածի ճակատագրի մասին տեղեկություններ չկան:
Բրահմապուտրան համարվում է արագահոս գետ, իսկ լաստանավը գերծանրաբեռնված է եղել ուղևորներով, խորտակմանը նպաստել է բարձրացած փոթորիկը:
Նավերը սովորական փոխադրամիջոց են Հնդկաստանի հեռավոր գյուղատնտեսական բնակավայրերում: Հաճախակի են նաև աղետները: Վերջերս Հնդկաստանում 79 մուսուլման ուխտագնաց էր խեղդվել նավի խորտակումից հետո:









