Չինաստանում ահաբեկիչը ուղևորներով ավտոբուս է պատանդ վերցրել

23:45 • 30.04.12

Այսօր Չինաստանի Ուխան քաղաքում դանակով և պայթուցիկով զինված տղամարդը 8 ուղևորով ավտոբուս է պատանդ վերցրել, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:

Այս պահին հասկածյալը ձերբակալված է, իսկ պայթուցիկը առգրավված է: Միջադեպի առիթով հետաքննություն է սկսվել: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: