Բիլլ Քլինթոնը մասնակցել է Օբամայի քարոզարշավին

11:16 • 30.04.12

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը առաջին անգամ քարոզարշավի ընթացքում մասնակցել է Բարաք Օբամայի նախընտրական հանդիպմանը՝ կոչ անելով կրկին ընտրել Սպիտակ տան ներկայիս ղեկավարին և օգնելով իր Դեմոկրատ ընկերոջը հավաքել ավելի քան 2 մլն դոլար:

 

«Բարաք Օբաման արժանի է, որպեսզի վերընտրվի», - ասել է Քլինթոնը՝ ջերմորեն ներկայացնելով այն մարդուն, ով 2008 թվականի նախագահական փրայմերիզում իր կնոջ՝ Հիլարի Քլինթոնի գլխավոր հակառակորդն էր, գրում է Jerusalem Post-ը:

 

«Կարծում եմ, նա լավ է աշխատել: Մեր երկիրը առաջ է ընթանում, մենք ճիշտ ուղի ենք բռնել՝ նախագահ Օբամայի ղեկավարությամբ», - հայտարարել է Քլինթոնը:

 

Իր հերթին Օբաման ընդգծել է Քլինթոնի տնտեսական նվաճումներն ու նրա կարևորությունը` նախընտրական հանգանակությունների հավաքման համար: