Հազարավոր մարդիկ լքում են մարտական գործողությունների գոտին՝ Կոնգոյի արևելքում
Հազարավոր մարդիկ լքում են Կոնգոյի դեմոկրատական հանրապետության արևելյան շրջանները, երկրի առավել ավտանգ շրջաններում հանգրվանելու նպատակով, հաղորդում է BBC գործակալությունը:
Հանրապետության արևելքում վերսկսվել են բանակի և գեներալ Բոսկո Նտագանդայի իշխանության ներքո գտնվող ուժերի միջև բախումները: Գեներալը հետախուզվում է Միջազգային քրեական դատարանի կողմից:
Գործակալությունը տեղեկացնում է, որ դեպի Ռուանդայի սահմանին գտնվող Գոմա քաղաք է շարժվում փախստական ընտանիքների չդադարող հոսքը:
Մարտական գործողություններից տուժածների վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա:









