ԶԼՄ-ները հայտնում են Դնեպրոպետրովսկում 8 վիրավորի մահվան մասին. իշխանությունը հերքում է
«Известия в Украине» թերթի կայքը հայտնում է օրերս Դնեպրոպետրովսկում պայթյունների հետևանքով 8 վիրավորների մահվան մասին: Թերթը հղում է կատարում քաղաքի Մեչնիկովի անվան կլինիկական հիվանդանոցի աղբյուրներին:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկում որոտացել էր շուրջ 10 պայթյուն: Պաշտոնական տվյալներով` հոպիտալացվել էր 29 մարդ, դեռ հիվանդանոցում է գտնվում 14 վիրավոր:
«Վիրավորներից ութը մահացել են: Մեզ արգելել են խոսել այդ մասին»,- աղբյուրին մեջբերել է հրատարակության կայքը:
Սակայն քաղաքապետարանից այս լուրը հերքել են: «Սա ապատեղեկատվություն է: Հիվանդանոցում գտնվող 14 վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում»,- «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հայտնել է քաղաքապետարանի ներկայացուցիչ Աննա Կարասը:
Ուկրաինայի իշխանությունները 2 մլն գրիվեն են խոստացել (մոտ 250.000 դոլար) պայթյունների կազմակերպման մասին յուրաքանչյուր տեղեկության համար:









