Թիվ 12 ընտրատարածքի ցուցակներում առկա են 138 մահացածների անուններ
Թիվ 12 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հ.Քոչարյանին` տեղեկացնելով, որ թիվ 12 ընտրատարածքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում շտաբի կողմից կատարվել է ընտրողների ցուցակների ճշգրտում, որի ժամանակ հայտնաբերվել են անճշտություններ:
Ըստ Տիգրան Պետրոսյանի շտաբի տարածած հաղորդագրության՝ ընտրացուցակներում առկա են մահացած քաղաքացիների անուններ՝ թվով 138 հոգի: Դիմումում մենք խնդրել ենք ոստիկանությանը` միջոցներ ձեռնարկել այդ անունները ընտրացուցակներից հանելու ուղղությամբ: Շտաբի ներկայացրած դիմումը ընդունվել է Ոստիկանության ԱՎՎ-ի կողմից»,– ասվում է հայտարարությունում:









