Մեծ բրիտանիային 32 ջրհեղեղ է սպառնում

14:09 • 30.04.12

Մեծ Բրիտանիայում տեղումները շարունակվում են: Տեղատարափ անձրևների հետևանքով Անգլիայի և Ուելսի մի շարք շրջաններում ջրհեղեղի վտանգ է հայտարարված, տեղեկանում է «Սքայ Նյուզ»-ը:

 

Մասնավորապես` Անգլիայի արևելյան հատվածում և Ուելսի կենտրոնական մասում ջրհեղեղի 32 սպառնալիք և 173 հավանական հեղեղման վտանգ կա:

 

Շրջակա միջավայրի գործակալության մամուլի խոսնակը հայտարարել է, որ հատկապես ծանր է վիճակը Թոնթոնում, Սոմերսեթում, Թյուքեսբրիում և Գլոսթերշայրում :

 

«Մեզ համար այնքան էլ անսովոր չեն տեղումներն ու ջրհեղեղները տարվա այս հատվածում, մենք շարունակում ենք հսկողության տակ պահել Սեվեր, Էյվոն և Թեմ գետերը»,- ասել է գործակալության աշխատակիցը: