Վրաց- ադրբեջանական գործարար համաժողովը չի կայանա

17:15 • 30.04.12

Թբիլիսիում այսօր ծրագրված վրաց- ադրբեջանական գործարար համաժողովի անցկացումը հետաձգվել է, հայտնում է Trend-ը:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն է ասել համաժողովի կազմակերպիչ Business Time Georgia ամսագրի գլխավոր խմբագիր Լևան Չիտանավան, այն հետաձգելու խնդրանքով իրենց է դիմել ադրբեջանական կողմը: Պատճառների մասին չի հաղորդվում:


Համաժողովի անցկացման նոր ամսաթիվը հայտնի կդառնա ավելի ուշ: