Թուրքմենստանի նախագահի ձիերին ներբողներ են ձոնել
Թուրքմենստանում հրապարակվել են ևս մի քանի գովասանական բանաստեղծություններ, նվիրված նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ձիերին, հայտնում է lenta.ru-ն:
Վերջերս երկրի գլխավոր «Չեզոք Թուրքմենստան» թերթում հրապարակել էր մի ներբող՝ նվիրված նախագահական ձիուն՝ Աքհանին: Բանաստեղծության հեղինակը հայտնի գրող Գոզել Շագուլիևան էր, ով իր նախորդ բանաստեղծություններում գովաբանել էր հենց նախագահին:
Նոր բանաստեղծությունները նվիրված են Դորհան, Շագադամ և Դովլեթլի ձիերին:
Առաջիկայում Թուրքմենստանում նշվելու է Ձիավորի օրը, ինչից առաջ վերջին շրջանում երկրում ձիարշավարանների հարկադիր այցելության պրակտիկա է մտցվել:









