Կիրսան Իլյումժինովը հանդիպել է Բաշար Ասադի հետ

08:29 • 30.04.12

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ և առաջարկել է երկրում անցկացնել Խաղաղության նոբելյան դափնեկիրների գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

 

Հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը, Դամասկոսում և տևել է ավելի քան երեք ժամ:

 

Նշենք, որ անցյալ ամառ, Լիբիայի հակամարտության թեժ պահին Իլյումժինովը ժամանել էր Տրիպոլի և շախմատ խաղացել Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի հետ: