Չեխիայի նախագահը հետաձգել է իր այցն Ուկրաինա Տիմոշենկոյի խնդրի հետ կապված

14:55 • 30.04.12

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը հետաձգել է իր այցն Ուկրաինա: Նա չեղյալ հայտարարել իր մասնակցությունը մայիսի 11-12-ը Յալթայում կայանալիք կենտրոնական Եվրոպայի նախագահների գագաթնաժողովին` ի նշան բողոքի Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատազրկման դեմ, հաղորդում է Reuters-ը:

 

«Նախագահը մի քանի պատճառներ է ունեցել նման քայլի համար,սակայն դրանցից ամենագլխավորը Տիմոշենկոյի ազատազրկումն է»,- նշել է Կլաուսի խոսնակ Ռադիմ Օխվատը:

 

Տիմոշենկոյի ազատազրկումը կտրուկ լարվածություն է առաջացրել Ուկրաինայի և Եվրամիության միջև:
Օրեր առաջ Գերմանիայի նորընտիր նախագահ Յոախիմ Գաուկը ևս հետաձգել էր իր այցն Ուկրաինա` նույն պատճառով: Իսկ երկրի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել բոյկոտել Ուկրաինայում կայանալիք Euro 2012 ֆուտբոլային մրցաշարը: