Կոալաներն ընդգրկվել են անհետացող կենդանիների ցանկում

14:18 • 30.04.12

Ավստրալիայի կոալաները ընդգրկվել են անհետացող կենդանիների ցանկում: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

 

Բնապահպանության նախարար Թոնի Բուրքը հայտարարել է, որ այս պարկավոր կենդանիների քանակը Քուինսլենդ, Նոր Հարավային Ուելս նահանգներում և Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի հատվածում նվազում է: Նախարարի խոսքերով՝ անհետացման պատճառները նրանց բնակության հիմնական տարածքների անհետացումը քաղաքների աճն և դրանց ուղեկցող ավտոմեքեների էքսպանսիան, շների և հիվանդությունների տարածումն են:

 

Այնուամենայնիվ, Ավստրալիայի մի քանի այլ շրջաններում կոալաններին վտանգ չի սպառնում:

 

Նշենք, որ տարիներ շարունակ բնապահպանները փորձում են ձեռնարկել ակտիվ միջոցներ կոալաներին պաշտպանելու համար: