ԱՄՆ-ում նամակը հասցեատիրոջն է հասել կես դար անց
Ամերիկացի Սքոթ Մաքմերին ստացել է մի բացիկ, որը մայրը ուղարկել էր իրեն Չիկագոյից Ջորջիա՝ 1958 թվականին:
Նախորդ շաբաթ փոստատարը բերել է այն նշված հասցեով, բայց ոչ թե Ջորջիա նահանգ, այլ մեկ ուրիշ նահանգ՝ Ֆլորիդա: Կինը, ում մոտ գտնվում էր այդ նամակը, հրապարակել է այն իր Facebook-ի էջում, իսկ նրա ընկերները օգնել են գտնել հասցեատիրոջը՝ Սքոթ Մաքմերիին, ով արդեն 71 տարեկան է:
Որտե՞ղ է եղել այսքան ժամանակ այդ բացիկը՝ մնում է առեղծված:









