Լիբիացի նախկին նախարարի դին գտել են Դանուբում

10:08 • 30.04.12

Լիբիայի նավթային արդյունաբերության նախկին նախարար Շուքրի Գանեմի դին հայտնաբերվել` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ Դանուբ գետում:

 

Ինչպես փոխանցում է տեղական ոստիկանությունը, նրա մարմնի վրա բռնության նշաններ չեն հայտնաբերվել:
69-ամյա Գանեմը, ով լիբիական հեղափոխությունից հետո աշխատել է որպես խորհրդատու վիեննական ընկերություններից մեկում, տանից դուրս է եկել առավոտյան՝ «սովորական ամենօրյա հագուստով» և չի վերադարձել:


Ոստիկանության աշխատակցի խոսքերով՝ Գանեմի մոտ ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերվել, բացառությամբ թղթի, որի վրա գրված է եղել այն ընկերության անունը, որտեղ նա աշխատել է:

 

«Հնարավոր է, նա ուղղակի վատ է զգացել իրեն, և ընկել ջուրը», - ավելացրել է նա:

 

Առաջիկա օրերին կիրականացվի դիահերձումը, ինչից հետո հայտնի կդառնա նրա մահվան ստույգ պատճառը: