Կայծակի հարվածից մահացել է հնդկական տաճարում պատսպարված 9 մարդ

16:01 • 30.04.12

Ուժեղ կայծակը հարվածել է Հնդկաստանի արևելքում գտնվող տաճարներից մեկին, ինչի հետևանքով մահացել է 9 մարդ, վնասվածքներ ստացել` 15-ը, հայտնել են Արևմտյան Բենգալիա նահանգի ոստիկանությունից:

 

«Վեստի»-ի փոխանցմամբ` կրոնական տոնից վերադառնալիս հավատացյալների խումբն ընկել է հորդառատ անձրևի տակ: Հավատացյալները որոշել են պատսպարվել մոտակա տաճարում: Դժբախտաբար, կայծակը հարվածել է հենց Աստծո տանը: Ողջ մնացածներն ուժեղ այրվածքներ են ստացել, նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

 

Կայկածի հարվածներից Հնդկաստանում տարեկան մահանում են հարյուրավոր մարդիկ: