Օլիմպիական խաղերի ժամանակ Լոնդոնը կպաշտպանեն «երկիր- երկինք» դասի հրթիռները

17:06 • 30.04.12

Լոնդոնն ակտիվորեն նախապատրաստվում է Ամառային օլիմպիական խաղերին: Խաղերի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակում քաղաքում տեղադրվել են «երկիր- երկինք» դասի հրթիռներ: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, հրթիռները տեղադրվել են Լոնդոնի արևելքում, Օլիմպիական մարզադաշտից 3 կմ հեռու գտնվող շենքերի տանիքներին: 2 ամիս շարունակ 10 զինծառայողներ ու հրթիռները մարտական հերթապահություն կիրականացնեն:

 

Մոտ 700 բնակիչ այս առումով նախազգուշացում են ստացել, սակայն նրանք այնքան գոհ չեն նման միջոցների կիրառումից:

 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր օդում, ջրում ու ցամաքում անվտանգության ապահովման միջոցառումներին 13.500 զինծառայողների մասնակցության մասին: