Ավստրալացի միլիարդատերը երկրորդ Տիտանիկ է կառուցելու

11:47 • 30.04.12

Ավստրալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Քլայվ Փալմերը հայտարարել է, որ նախատեսում է Չինաստանում կառուցել կործանված Տիտանիկ նավի` «21-րդ դարի տարբերակը», որն առաջին անգամ նավարկելու է 2016 թվականին՝ Անգլիայից դեպի Նյու Յորք:

 

Փալմերն ասել է, որ հանձնարարել է CSC Jinling Shipyard չինական ընկերությանը կառուցել երկրորդ Տիտանիկը՝ նույն չափերի, ինչ բնօրինակը:

 

«Այս մեկը կլինի մի քիչ ավելի շքեղ, քան իսկական Տիտանիկը, բայց իհարկե հագեցած կլինի 21-րդ դարի ժամանակակից նավիգացիոն և անվտանգության համակարգերով», - ասել է Փալմերը:

 

Նա նաև նշել է, որ հրավիրել է Չինաստանի ռազմածովային նավերը, որպեսզի այն ուղեկցի «Տիտանիկ 2-րդ»-ը դեպի Նյու Յորք: Փալմերն ավելացրել է, որ նոր նավ հարգանքի տուրք կլինի այն մարդկանց ոգիներին, որոնք աշխատել են առաջին Տիտանիկի վրա: