Թուրքիայում ավերվել է հայազգի երաժիշտ Օննո Թունչին նվիրված հուշարձանը

09:47 • 30.04.12

1996 թ-ին Թուրքիայի Յալովա քաղաքի մոտակայքում, ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված հայազգի երաժիշտ Օննո Թունջի հուշարձանը հիմնահատակ ավերվել է:
 

Ինչպես տեղեկացնում է «Աքշամ» պարբերականը, 10 տարի առաջ տեղադրված հուշարձանը պարբերաբար ենթարկվել էր հարձակումների, պոկել էին գրությունները, սալաքարերը: 15 օր առաջ անհայտ անձինք ամբողջությամբ քանդել են հուշարձանը:
 

«Օննո Թունչի ընտանիքը խորհրդակցել է իրենց հետ և որոշել են երկու շաբաթվա ընթացքում ավելի «լավ ու ժամանակակից հուշարձան կառուցել»,- տեղեկացրել է Յալովայի քաղաքապետ Յաքուբ Միլգին Քոչալը:
 

Թուրքիայում հայտնի հայազգի երգահան-գործիքավորողը մահացել էր ինքնաթիռի վթարի հետևանքով` 48 տարեկան հասակում: