Կարաչիի խաղաղ բնակչությունը 4 օր անդադար շարունակվող բախումների հետևանքով լքում է քաղաքը

17:21 • 30.04.12

Պակիստանի ամենամեծ` Կարաչի քաղաքում արդեն չորրորդ օրն է շարունակվում են կառավարական զորքերի և գրոհայինների միջև բախումները, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

Բախումների հետևանքով հարյուրավոր ընտանիքներ լքում են իրենց բնակարանները:

Խաղաղ բնակիչները բողոքում են, որ իրենց մոտ վերջացել են ջրի և սննդի պաշարները, ինչպես նաև` իրենց բնակարաններում չկա էլեկտրաէներգիա:

Պակիստանի իշխանությունները հայտրարել են, որ ռազմական գործողությունների նպատակն է` մաքրել տարածքը թմրանյութերի վաճառքվ զբաղվողներից ու քրեական հանցախմբերից:

Նշվում է, որ բաղումների հետևանքով արդեն զոհվել է 20 մարդ, որոնց թվում եղել են նաև ոստիկաններ: