Պերուական լողափում հայտնաբերվել է մոտ 500 սատկած հավալուսն
Պերույի լողափերում հայտնաբերվել է ավելի քան 500 սատկած հավալուսն: Թռչյունները հայտնաբերվել են երկրի հյուսիս-արևելքում՝ Փյուրա և Լամբաեքե շրջաններում:
Ուսումնասիրվել է լողափի ավելի քան 70 կմ հատված: Բացի հավալուսների մարմիններից, հայտնաբերվել են նաև այլ ծովային թռչունների մարմիններ: Նրանց անկման պատճառներն անհայտ են: Փորձագետները կարծում են, որ թռչունները սատկել են մի քանի օր առաջ, ընդ որում՝ ոչ թե ջրում, այլ հենց լողափում:
Պերուի իշխանությունները հայտարարել են, որ «չափազանց մտահոգված» են ստեղծված իրավիճակով և անմիջապես կհետաքննեն այս միջադեպը: Հնարավոր է, որ ծովային ֆաունայի ներկայացուցիչների անկման պատճառը անբարենպաստ բնապահպանական պայմաններն են:









