Հայաստանում զբոսաշրջությունը պետք է զարգանա երկկողմանի. Սերժ Սարգսյան

18:17 • 30.04.12

Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզի Գառնի քաղաք այցելության շրջանակներում գառնեցիների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում զբոսաշրջությունը պետք է զարգանա թե′ տեղացի, թե′ արտասահմանցի զբոսաշրջիկների համար։


«Գառնու անունը հայտնի է յուրաքանչյուր հայի, որպես յուրատեսակ արգելոց-թանգարան բաց երկնքի տակ: Այն մեր պետության հիմնական այցեքարտներից է: Այստեղ լուրջ հիմքեր են դրվել զբոսաշրջության զարգացան համար ու մենք պետք է կարողանանք այն լիարժեք օգտագործել»,- ասաց Սերժ Սարգսյանը` նշելով, որ Գառնիում աշխատանքներ են տարվում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:


Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ Գառնիում ոչ միայն առկա է բնության հարստությունը, այլ նաև գառնեցու արդար քրտինքով պատրաստած լավաշն ու Գառնիի հայտնի քաղցրահամ ջուրը:


Կոտայքի մարզի Նոր հաճն քաղաքում ՀՀԿ ղեկավարը նշեց, որ Հայաստանում շարունակվում են քաղաքական գործընթացներն ու առաջիկա ընտրությունների քարոզարշավը, և ավելացրեց, որ ինքը` երկու հորդորով է հանդես գալիս, նախ մասնակցել ընտրություններին, ապա գնալ դեպի գաղափարական պայքարի:


«Մայիսի 6-ի ընտրություններից է կախված, թե ինչպիսի զարգացումներ են լինելու մեր երկրում, որոնք նաև սահմանելու են մեր հետագա առաջնահերթությունները: Մենք կարևորում ենք յուրաքանչյուրի քվեն: Այս առումով մենք ակնկալում ենք ձեր բոլորի քվեները ու չենք կասկածում, որ այս ընտրությունները լինելու են լավագույնը»,- ասաց Սերժ Սարգսյանը:


Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր` համամասնական ընտրակարգով մասնակցելու համար, ինչպես նաև շուրջ 180 անհատներ ` մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար: