Ռուսաստանի և Լատվիայի սահմանին մոտ 600 բեռնատար է կուտակվել

16:55 • 30.04.12

Լատվիայի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ լատվիա-ռուսական սահմանի մոտ 600 բեռնատարներից կազմված հերթ է կուտակվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Շաբաթ օրը Լատվիայի 2 անցագրային կետերում հերթում կանգնած բեռնատարների թիվը 380 է եղել, իսկ երեկ դրանց թիվը հասել է 590-ի:

 

Նշվում է, որ վերջին 2 տարիներին Լատվիայի և Ռուսաստանի սահմանին կուտակված բեռնատարների հերթը օրինաչափ երևույթ է դարձել, իսկ ամենաերկար հերթը գրանցվել է 2007թ-ին, երբ մեքենաների թիվն անցել է 2200-ից:

 

Խնդիրն այն է, որ Լատվիայի 2 անցագրային կետերը չեն կարողանում ծանրաբեռնված ռեժիմը հաղթահարել: