Վրաստանի սահմանապահները ռուսական նավ են կալանել

20:34 • 30.04.12

Վրաստանի սահմանապահները Փոթի նավահանգստում ռուսական նավ են կալանել, տեղեկացնում է vesti.ru կայքը:

Տեղի իշխանությունները հայտարարել են, որ Կամբոջայի դրոշով և Ռուսաստանի քաղաքացու հրամանատարությամբ Volgo-Balt 203 բեռնանավից հիդրավլիկ նավթի արտահոսք է եղել դեպի ծով:

Քաղաքային դատարնն արդեն վարչական որոշում է կայացրել, համաձայն որի` ծովի ջուրն աղտոտելու և շրջակա միջավայրին վնաս պատճառելու համար նավի հրամանատար Վիկտոր Կորնեևը տուգանքվել 249 հազ լարիով: