Սերբիայում մի քանի մարդ ճառագայթահարման գերբարձր չափաբաժին են ստացել

20:48 • 30.04.12

Սերբական «Սերբիայի միջուկային օբյեկտներ» պետական ընկերություն հինգ աշխատակիցներ ճառագայթահարման գերբարձր չափաբաժին են ստացել Վինչա քաղաքի գիտահետազոտական միջուկային ինստիտուտում աշխատանքներ իրականացնելիս, հաղորդում է սերբական «Պոլիտիկա» պարբերականը:

 

Արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել ապրիլի 19-ին՝ միջուկային վառելիքի միջուկը ավազանից հանելիս: Աշխատանքները իրականացվել են առանց սերբական միջուկային անվտանգության գործակալության թույլտվության:


Սերբիայի իշխանությունները միջադեպի մասին պաշտոնապես տեղեկացվել են միայն ապրիլի 25-ին: Երկրի փոխվարչապետին և ՆԳՆ ղեկավարին ուղղված նամակում ասվում է, որ աշխատակիցները ոչ մահացու, սակայն բարձր ճառագայթման չափաբաժին են ստացել, ճշտում է պարբերականը:


Անհայտ մնալ ցանկացած մասնագետը պնդում է, որ ռեակտորի մոտ ռադիացիայի մակարդակը հասնում է ավելի քան ժամում 1 զիվերտի, որը 4-5 ժամում մարդու համար մահացու է:


Պարբերականը նշում է, որ աշխատակիցները, օբյեկտում մի քանի րոպե աշխատելով, 40-ից 100 միկրոզիվերտ ճառագայթում են ստացել, այն դեպքում երբ մաքսիմալ թույլատրելի չափը 20 միկրոզիվերտ է օրվա ընթացքում: