Իսպանիայում վերջին 3 տարվա մեջ 2-րդ տնտեսական ռեցեսիան է սկսվել
Իսպանիայի պետական վիճակագրական ծառայությունը հաստատել է վերջին 3 տարվա ընթացքում արդեն երկրորդ տնտեսական ռեցեսիայի փաստը, հայտնում է BBC-ն: Ծառայության համաձայն` ընթացիկ տարվա առաջին 3 ամիսների տնտեսական ցուցանիշերը կրճատվել են 0.3%-ով:
Ներկայում փորձագետները հակված են Իսպանիան դիտարկել որպես եվրագոտու ամենախնդրահարույց երկիրը` բարձր մակարդակի դեֆիցիտով ու ցածր վարկային վարկանիշերով:
Ըստ վիճակագրական տվյալների` թագավորության ակտիվ բնակչության մոտ 25%-ը գործազուրկ է:









