Վատիկանը կաշառքի դիմաց թույլատրել է հանցագործին թաղել նախկին Պապերի կողքին
Այս օրերին Վատիկանը հայտնվել է բուռն քննադատությունների և մեղադրանքների կիզակետում մի ուշագրավ փաստի ի հայտ գալու հետ կապված:
Պարզվել է, որ տարիներ առաջ`1990թ.-ին, Հռոմի գլխավոր կարդինալ Ուգո Պոլլետին, 650 հազար դոլլար կաշառք ստանալով մայրաքաղաքի ամենաազդեցիկ հանցախմբերից մեկի`«Մալիանա»-ի պարագլուխ Էնրիկո Դե Պեդիսի կնոջից, թույլատրել է, որ նրա ամուսնու դին ամփոփվի սբ. Ապոլինարե բազիլիկում`կաթոլիկ աշխարհի նախկին հոգևոր առաջնորդների կողքին, գրում է The Independent-ը:
Վատիկանի որոշ ներկայացուցիչներ, որոնք ցանկացել են անհայտ մնալ, հաստատել են այս լուրը` նշելով, որ համաձայնության դիմաց ստացված գումարը ուղղվել է եկեղեցում վերականգնողական աշախատանքների իրականացմանը:
Թեև պաշտոնական Վատիկանը դեռևս չի արձագանքել այս պատմության ի հայտ գալուն, այնուամենայնիվ մեծ է հավանականությունը, որ այն որոշում կընդունի հանցագործի դին մեկ այլ, պակաս հեղինակավոր վայր տեղափոխելու վերաբերյալ`հետագա անախորժություններից խուսափելու նպատակով:









