Բրիտանացին 80 տարեկանում պատրաստվում է փոխել սեռը
80-ամյա բրիտանացի Ջեյմսը տղամարդ է ծնվել, սակայն իրեն միշտ կին է զգացել և խոստովանել, որ 9 տարեկանից ցանկացել է սեռափոխ լինել: Վերջիվերջո 80 տարեկանում նա հստակ որոշում է ընդունել վիրահատվել և դառնալ կին, հաղորդում է «Ալ արաբիա»-ն:
Նա նույնիսկ իր անունն է փոխել Ջեյմսից դառնալով Ռութ Ռոուզ: Հորմոնային թերապիա անցնելուց հետո Ռութը գալիք հոկտեմբերին կվիրահատվի: Նա իր երազանքն իրականցնելու համար կվճարի 22 հազ դոլար և վիրահատությունից հետո կդառնա աշխարհում ամենատարեց սեռափոխ մարդը:
«Ես անչափ երջանիկ եմ, որ վերջապես կարող եմ լիարժեք կին դառնալ»,- նշել է Ռութը:









