Անարխիստները ԱՄՆ-ում փորձել են կամուրջ պայթեցնել

20:40 • 01.05.12

Այսօր, ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կլիվլենդի շրջանում 5 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են այնտեղի կամուրջը պայթեցնելու մեջ: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:



Fox News-ի տեղեկություններով, կասկածյալներից նվազագույնը 3-ը անարխիստներ են:
Կասկածյալներից 3-ին արդեն մեղադրանք է ներկայացվել սեփականությունը պայթուցիկով վնասելու փորձ կատարելու մեջ: Նրանք են` 26-ամյա Դուգլաս Ռայթը (Douglas Wright), 20-ամյա Բրենդոն Բեքստերը (Brandon Baxter) և 35-ամյա Էնթոնի Հեյնը (Anthony Hayne):


NBC-ն տեղեկացնում է, որ հենց այդ 3-ն են իրենց անարխիստ անվանում: Մյուս երկուսին` 20-ամյա Քոննոր Սթիվենսին (Connor Stevens) և 23-ամյա Ջոշուա Ստեֆորդին (Joshua Stafford) դեռևս մեղադրանք չի ներկայացվել:


ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի պնդմամբ, կասկածյալների թիրախը Բրեկսվիլլի (Brecksville) կամուրջն էր, որը Կլիվլենդից 21 կմ հարավ է գտնվում: