Ավտովթար Երևանում. ոստիկանության աշխատակիցը հարվածել է «Ֆոլկսվագենին» և վթարի վայրից դիմել փախուստի (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Tert.am–ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում Երևանի Պարույր Սևակ և Դրոյի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ 2121» մակնիշի 43 ՏՏ 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 31 ՕՍ 229 համարանիշի ավտոմեքենային։ «ՎԱԶ 2121»–ը վարել է ոստիկանության աշխատակից, ով թողնելով ավոտմեքենան դեպքի վայրում՝ դիմել է փախուստի։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ըստ տեղեկությունների՝ նրան դեպքի վայրից փախցրել են ոստիկանության մի քանի աշխատակիցներ մեկ այլ «ՎԱԶ 2121» մակնիշի 43 ՕՍ 266 համարանիշի ավտոմեքենայով, որում նստած են եղել ոստիկանության աշխատակիցներ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









