Աշխարհի լավագույն ռեստորանը կոպենհագենյան NOMA-ն է
Բրիտանական «Ռեստորան» պարբերականը ներկայացրել է 2012 թվականի աշխարհի լավագույն ռեստորանների ցանկը, որը հիմնված է 800 միջազգային փորձագետների կարծիքների վրա:
Լավագույն ռեստորանների ցանկը 3 տարի անընդմեջ գլխավորում է Կոպենհագենի «Noma» ռեստորանը: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են իսպանական «El Cellar de Can Roca» և «Mugaritz» ռեստորանները:
2012 թվականի աշխարհի լավագույն ռեստորանների թոփ-տասնյակը՝
1. «Noma» - Կոպենհագեն՝ Դանիա
2. «El Celler de Can Roca» - Խերոնա, Իսպանիա
3. «Mugaritz» - Սան Սեբաստյան, Իսպանիա
4. «D.O.M.» - Սան Պաուլո, Բրազիլիա
5. «Osteria Francescana» - Մոդենա, Իտալիա
6. «Per Se» - Նյու Յորք, ԱՄՆ
7. «Alinea» - Չիկագո, ԱՄՆ
8. «Arzak» - Սան Սեբաստյան, Իսպանիա
9. «Dinner by Heston Blumenthal» - Լոնդոն, Մեծ Բրիտանիա
10. «Eleven Madison Park» - Նյու Յորք, ԱՄՆ









