«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղերի հաղթողը Երևանի «Brain killers» թիմն է
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի դպրոցական առաջնությունում այսօր հաղթող է ճանաչվել Երևանի «Brain killers» թիմը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գիտակների ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:
Վերջինիս տեղեկացմամբ, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մյուս երկու թիմերը ևս Երևանից են:
Երկրորդ տեղին արժանացել են «Պոտո», իսկ երրորդին` «Արմատ» թիմերը:
Գիտակների ասոցիացիայի նախագահի խոսքով մրցույթն անցել է թեժ պայքարում. երեք թիմերն էլ հավասար պայքարել են։
«Բավականին թեժ պայքարում անցավ մրցույթը։ Երկու փուլերից հետո, գրեթե, հավասար էին արդյունքները, երրորդ փուլում հաղթող թիմը միանգամից առաջ գնաց՝ երևի մյուսները հոգնել էին»,- ասաց Տիգրան Քոչարյանը:
Հաղթողները պարգևատրվել են գավաթներով և գրքերով:
«Հիմա փորձում ենք ապահովել հաղթող թիմի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը»,-ասաց Քոչարյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել է Tert.am-ը, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Եվրոպայի առաջնությունը կկայանա Բելառուսում՝ մայիսի 11-ից 13-ը:
Տիգրան Քոչարյանի խոսքով, թեև Բելառուս մեկնելու հնարավորություն են ստացել երկու թիմ, բայց, գուցե մեկնի միայն մեկը` ֆինանսական խնդիրներով պայմանավորված:









