Երևանում տեղի կունենա ցուցահանդես–ակցիա՝ ընտրակաշառքի թեմայով

09:23 • 01.05.12

«Արտ Լաբորատորիա» արվեստագետների խումբը մայիսի 2-ին, ժամը 15:00-ին Թումանյանի Թանգարանում կազմակերպում է ցուցահանդես-ակցիա՝ ընտրակաշառքների թեմայով։

 

«Ցուցահանդեսը, որն «Արտ լաբորատորիան» իրականացնում է 2012 թվականին կայանալիք ԱԺ ընտրությունների նախօրեին, նվիրված է Հայաստանում լայն տարածում գտած ընտրակաշառքին, որի խորհրդանիշն է 5000 դրամանոցը` բանաստեղծ Հ. Թումանյանի պատկերով»,– ասվում է հայտարարությունում:

 

«Աշխարհի կապիտալիստական բաժանման մեջ երրորդ... աշխարհը, որի մի մասն է Հայաստանը, կառավարվում է կոռուպցիայի միջոցով, դա է զանգվածներին հնազանդ պահելու միակ եղանակը»,– նշվում է«Արտ լաբորատորիայի» հայտարարությունում: