Ինդոնեզիայում ավտոբուս է այրվել. 13 զոհ
Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա նահանգում ուղևորատար ավտոբուս է այրվել: Միջադեպի հետևանքով 13 մարդ զոհվել է ևս 6-ը վնասվածք են ստացել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:
Ոստիկանության տվյալներով` վթարի պատճառ է հանդիսացել մեքենայի էլէկտրական համակարգի թույլ միացումը:
«Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 4-ը բժիշկների անմիջական հսկողության տակ են»,- նշել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:









