«Չելենջեր» տիեզերանավի կործանման բացառիկ կադրեր են հրապարակվել
The Huffington Post-ը 1986 թ.-ին կործանված «Չելենջեր» տիեզերանավի կործանման բացառիկ կադրեր է հրապարակել:
«Չելենջեր» տիեզերանավը կործանվել էր 1986 թ-ի հունվարին` թռիչքի սկզբից 73 վայրկյան հետո:
Վթարի հետևանքով զոհվել էին տիեզերանավի անձնակազմի բոլոր 7 անդամները:
Վթարի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել կրող հրթիռի անսարքության պատճառով։









