Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. 13 զոհ
08:38 • 01.05.12
Կոլումբիայի հյուսիսում ռազմական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, հայտնում է Associated Press-ը:
Նախնական տվյալներով` Bell 212-ում գտնվել են ոստիկանության աշխատակիցներ ու զինվորականներ: Բարանկիյա-Կաուկասիյա չվերթն իրականացնող ուղղաթիռի անկման պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:
Placeholder









