Թայվանի գեղեցկության մրցույթի մասնակիցներին այսուհետ կարգելվի սիրուհի դառնալ
Թայվանի գեղեցկության ամենահեղինակավոր մրցույթի` «Միսս Գլոբալսիթի»-ի մասնակիցները պետք է պայմանագիր կնքեն այն մասին, որ չեն դառնա ամուսնացած տղամարդկանց սիրուհիներ: Պայմանագրի պայմանները խախտած գեղեցկուհիներն անհապաղ կորակազրկվեն, հայտնում է BBC-ն:
Մրցույթի կազմակերպիչ Ֆիֆի Չանգը հայտնել է, որ պայմանագիրը կգործի մեկ տարի` հավելելով և ուղղված է «ընտանիքների պահպանմանը»:
«Մենք երբեք նման բան չենք արել, սակայն այս տարի որոշեցինք նման կանոն մտցնել, քանի որ ինչ-որ մեկի սիրուհի լինելը նորաձև է դարձել: Սա հաջողության հասնելու լավագույն ուղին է: Պետք է կարողանալ մերժել տղամարդուն»,- հայտնել է Չանգը:
Այս որոշմանն աջակցել են բազմաթիվ գեղեցկուհիներ:









