Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել

19:53 • 01.05.12

Այսօր, Թուրքիայի արևմուտքի Իզմիր նահանգում, Էգեյան ծովի ափամերձ շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով Բոսֆորի համալսարանի սեյսմոլոգիական դիտարանին:


Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:45–ին: Էպիկենտրոնը գտնվում է Իզմիրի նեղուցում` 12.2 կմ խորության վրա:


Թուրքական հեռուստատեսության հաղորդման համաձայն, երկրաշարժը տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացրել: Ստերգետնյա ցնցումները լավ զգացվել են երկրի արևմտյան բազմաթիվ շրջաններում, այդ թվում և Ստամբուլում: