Ամերիկացի հարբած տատն ու պապը երեխային արտառոց զբոսանքի են տարել

16:42 • 01.05.12

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում մի զույգ գարեջուր խմելուց հետո որոշել են իրենց փոքրիկ թոռնուհու համար արտառոց զբոսանք կազմակերպել, գրում է Foxnews-ը:

 

47-ամյա Բելինդա Բեռլոնին իր 49-ամյա ամուսնու Փոլ Բեռլոնիի հետ հարբած վիճակում նստեցրել են 7-ամյա թոռնուհուն խաղալիք մեքենայի մեջ և այն շան համար նախատեսված շղթայով ամրացրել իրենց մեքենային:

 

Հարբած տատն ու պապը, վտանգելով երեխայի կյանքը, մոտ մեկուկես ժամ վերուվար են արել փողոցներով, մինչև նրանց նկատել են ոստիկանները, անմիջապես կանգնեցրել նրանց և տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Երեխայի տատիկը, դուրս գալով գինովցած վիճակից, խոստովանել է, որ իրենց նախաձեռնած ծրագիրը «այդքան էլ հաջող չէր»:

 

Այժմ Բեռլոնիները մեղադրվում են երեխայի կյանքը վտանգելու մեջ: