Սիրիայում հերթական պայթյունն է որոտացել. 10 զոհ

12:00 • 01.05.12

Սիրիայի Իդլիբ նահանգում ականանետից արձակված ականի պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:

 

Նշվում է, որ զոհվածներից 9-ը նույն ընտանիքի անդամներ են եղել:

 

Բրիտանիայում գործող սիրիական ընդդիմադիր Մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` զոհվածների մեջ երկու երեխա է եղել:

 

Դեռ ստույգ չի նշվում թե որոտացած պայթունի կազմակերպիչներն ովքեր են: